Ապօրինի ընդերքօգտագործման հերթական դեպքը՝ Արմավիրի մարզում

ՀՀայկ Նավասարդյան

Լույսը բացվել է, տեսուչները ամենօրյա շրջայցի են՝ հայտնաբերելու ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը: Հիմա մենք մոտենում ենք Եղեգնուտ համայնքին:

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքը Եղեգնուտ համայնքում է: Եղեգներով պատված դաշտեր տանող ճանապարհը բարդ է, դժվարանցանելի: Ավազի հանքը չի վրիպել Արմավիրի տեսուչների աչքից:

Արսեն Խաչատրյան (ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետ) - Հուլիսի 6-ին արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք, մասնավորապես, այստեղ էր գտնվում ծանր տեխնիկա, և ավազակոպճային խառնուրդը բարձվում էր «ԿամԱԶ» մեքենա:

Համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ կատարվածը ապօրինություն չէ, համայնքի բնակիչների խնդրանքով, համայնքապետի իմացությամբ փորձել են տարածքը մաքրել, ջուր հասցնել այգիներին:

Ռոման Կարապետյան (Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի վարչական ղեկավար) - Ճիշտն ասած՝ բույսերը չորանում էին, բոլորին պարզ է, էլի, գրունտային ջրերը իջել էին, պիտի մաքրեինք, որ բույսը չչորանա:

- Այսինքն՝ հանքարդյունաբերության հետ կապված խնդիր չկա՞:

- Չէ, չէ:

Մինչդեռ Արմավիրի մարզային վարչության քննիչները ավազով բարձված երկու մեքենա էին դատարկել տարածքում:

Սա շուկայում վաճառվող ավազն, է, էլի, փաստորեն:

- Այո, սա կարող է տանեն, մի հատ էլ լվանան ու ավելի թանկ վաճառեն:

Եղեգնուտում ապօրինի ընդերքօգտագործման այս դեպքը միակը չէ մարզում: Հուլիսի 6-22-ը վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում ևս երկու նմանատիպ դեպք է բացահայտվել:

Արսեն Խաչատրյան - Մեկը Գետաշեն համայնքում նմանատիպ արդյունահանում, մյուսը՝ Արևիկ համայնքում: Կախված բնությանը պատճառված վնասի չափից:

Կատարվածը արձանագրել են, նյութերը ուղարկել Քննչական կոմիտեի Արմավիրի վարչություն՝ հետագա ընթացք տալու համար: Այս պահին ընթանում է տարածքի ծավալների չափագրման, պետությանը պատճառված վնասի հաշվարկը:

Ընդերքին հասցված վնասից բացի՝ տեսուչ Խաչատրյանի խոսքով, սա նաև կենդանական աշխարհի համար է վտանգավոր: Նկարահանման պահին բնապահպան տեսուչները նկատեցին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ոտնացուպիկին: Այս պահին մեր երկրում հազվագյուտ թռչունի 50-70 զույգ է հաշվվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում