Գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերից օգտվողների թիվը Շիրակում ավելանում է

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության 10 ծրագրից օգտվողների թիվը Շիրակում ավելանում է։ Միայն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրից մարզում օգտվում է 2500 ֆերմեր: Գյուղոլորտի մասնագետներն ու գյուղատնտեսները սա բացատրում են վստահության աճով և հաջողված ձեռնարկումներով։ Նոր կյանքի բնակիչ Վարազդատ Հայրապետյանն առաջիններից է, որ խոշոր ներդրում է արել և խոշոր աջակցություն է ստացել պետությունից։ Նրա հիմնած խելացի անասնագոմը ավելի քան 40 մլն դրամի ներդրում է։

Վարազդատ Հայրապետյան (ֆերմեր) - Ծրագիրը շատ լավ ծրագիր էր, գյուղացիներին աջակցելու ծրագիրը, որից օգտվեցինք, դե պետությունը իսկապես աջակցեց այս ծրագրին իր չափով, մենք էլ մեր լուման ներդրեցինք մոտ 25 միլիոնի կարգի մենք, 17,5 մլն պետությունը, կառուցեցինք այս ավերված գոմը ժամանակակից և սկսեցինք աշխատելը։

Կառույցը գնել էր 2000 ականներին ու հեռացել հայրենիքից։ Մի քանի տարի առաջ վերադարձավ պապերի գյուղ և տնտեսություն հիմնեց։

Վարազդատ Հայրապետյան - 18 թվին ենք եկել: Օդեսայում ենք ապրել, հեղափոխությունից հետո ելանք, եկանք: Գոմը 2000-ականներին էի գնել, և քայքայվում էր, ափսոսում էի։ Բախտի բերումով այս ծրագիրն ի հայտ եկավ, մենք էլ գումար ունեինք, ներդրեցինք այստեղ: Ահագին չարչարվել, կառուցել ենք։ Դժվար է, բայց հաճելի է՝ ազնվությամբ եմ ասում, որ քարը քարին ես դնում ոչ թե գողանում, քանդում, ավերում։

Հսկա այս կառույցը փորձել է գրավադրել, որ անասուններ գնի, բանկերը մերժել են, իր հնարավորություններով խոշոր եղջերավոր 15 անասուն է գնել։ Ժամանակի ընթացքում կավելացնի։ Ներդրումով աշխատատեղ է ստեղծել սեփական ընտանիքի համար։ Կից կաթնամթերքի փոքր արտադրություն է փորձում հիմնել արդեն կինը։

Վարազդատ Հայրապետյան - Ծրագրերը շատ շատ են, առաջին հերթին անասունները շատացնենք, հետո արտադրություն հիմնենք, մենք մինի արտադրություն ենք ստեղծել, կաթը զտում ենք նայած հարսը ինչքան կմշակե, ծրագրեր կան, կարևորը՝ ցանկություն կա։

Պետական օժանդակության ծրագրերից օգտվողների թիվը ամեն տարի ավելանում է Շիրակում՝ ասում է մարզի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետը։

Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում մարզում արդեն ունենք կառուցված 4 խելացի անասնաշենքեր, երկուսը կառուցման փուլում է: Հիմնվել են նաև ջերմատներ, կա հիմնված ինտենսիվ այգի, գյուղացիական տնտեսություններն օգտվում են լիզինգից, որի արդյունքում թարմացվում է մեխանիկատրակտորային տեխնիկան:

Գյուղացիական տնտեսություններն ավելի ինտենսիվորեն սկսել են օգտվել նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների ձեռքբերման ծրագրերից։ Գյուղացիներին ոգևորում է նաև հարևանների գրանցած հաջողությունը՝ եզրափակում է Ռոման Համայակյանը։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում