Լիզ Թրասն այս պահին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդն է. YouGov

Լիզ Թրասն այս պահին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդն է. YouGov

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը, վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական պայքարի ֆավորիտն է համարվում: YouGov կազմակերպության վերջին հարցման համաձայն՝ Թրասը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից եզրափակիչ քվեարկության ժամանակ կարող է առաջ անցնել 19 տոկոսային կետով:

Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Թրասն (113 ձայն) ու Սունակը (137 ձայն) դուրս եկան Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլ՝ նվազագույն տարբերությամբ առաջ անցնելով արտաքին առևտրի նախարարի տեղակալ Փենի Մորդոնտից (105 ձայն):

Ընտրությունների եզրափակիչ փուլի քվեարկությանը կմասնակցեն կուսակցության բոլոր անդամները՝ փոստով։ Արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքն ամառային արձակուրդից հետո:

Իսկ ավելի վաղ հրաժարական տված Բորիս Ջոնսոնը երեկ խորհրդարանում հանդես է եկել հրաժեշտի ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել Համայնքների պալատի անդամներին և մյուս գործընկերներին և խորհուրդներ տվել հաջորդ վարչապետին: Մասնավորապես, նա հորդորել է «ավելի մոտ լինել ԱՄՆ-ին», «պաշտպանել ուկրաինացիներին և ազատությունն ամբողջ աշխարհում», ինչպես նաև կրճատել հարկերն ու երկրի տնտեսության մեջ թուլացնել պետական կարգավորումը:

Ջոնսոնի եզրափակիչ բառերը եղել են հանրահայտ «Տերմինատորը 2-դատաստանի օրը» ֆիլմի՝ Առնոլդ Շվարցենեգերի մարմնավորած գլխավոր հերոսի խոսքերից «Hasta la vista, baby» (Մինչ նոր հանդիպում, փոքրիկս-խմբ.) արտահայտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում