Արմավիրում վերագործարկվել է Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսությունը

ՀՀայկուշ Ասլանյան

Երկարատև դադարից հետո Արմավիրում վերագործարկվել է Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսությունը. 10 հազար տոննա հզորությամբ պտուղ-բանջարեղեն պահեստավորելու հնարավորություն կստեղծվի: Տնտեսության նյութատեխնիկական բազան ձևավորվել է գյուղաջակցության պետական ծրագրի շնորհիվ: Ձեռք են բերվել սառեցման համակարգեր և ամբարձիչներ:

Դավիթ Գրիգորյան («Բարիք» սառնարանային տնտեսության տնօրենի խորհրդական) - Օգտվում ենք ագրոպարենային սարքավորումների պետական ծրագրից՝ ԱԳԲԱ լիզինգի հետ համատեղ, արդեն առաջին հարկը ծիրանով ենք լցրել, հետագայում մինչև 5-րդ հարկ կտեղավորենք:

Այս սառնարանային տնտեսությունը ամենամեծն էր նույնիսկ Խորհրդային Միության տարածքում: Անկախության շրջանում այն հայտնվեց անմխիթար վիճակում, երկրորդ շնչառություն ստացավ 2022-ին, իսկ օրերս առաջին անգամ բացվեցին խցիկների դռները՝ ընդունելու ծիրանի առաջին արկղերը: Առայժմ 6 սառնարանում 2500 տոննա պտուղ պահեստավորելու հնարավորություն կա: Իսկ երբ շենքի վերին հարկերի նորոգումն ավարտվի, կգործարկեն ևս 24 սառնարան:

Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Պետական ծրագրերից օգտվելու արդյունքում ինչպես շենքային և տեխնիկական պայմաններն են բարելավվել, այնպես էլ նոր հնարավորություն են ստացել բիզնեսը ընդլայնելու համար:

Սառեցման և խոր սառեցման հաստատուն միջավայրում միրգ-բանջարեղենը կարող է պահպանվել մինչև մեկ ամիս: Տնտեսվարողը վստահ է՝ ապրանքը դրսի սպառողին կհասնի առողջ ու անվնաս, միայն թե լոգիստիկ խնդիրներ չառաջանան:

Դավիթ Գրիգորյան - Գյուղացին հասնում է Երևան, կշռում է, ավելիի դեպքում նորից հետ է գալիս, բեռնաթափում, նորից գնում՝ կշռում, մաքսային ձևակերպումները կատարում:

Ըստ տնտեսվարողի՝ խնդիրը կարելի է լուծել տեղում մաքսային տերմինալի ներդրման միջոցով: Իրենք այդ հնարավորությունն ունեն, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը՝ ընթացիկ և այլ հարցեր կարգավորելու համար: 2020 թվականին դիմել են Կառավարություն: Դրական պատասխանի ակնկալիք ունեն: Արմավիր համայնքի ղեկավարն էլ համոզված է՝ տնտեսությունները գյուղաջակցության ծրագրերի շնորհիվ են ամրանում և հզորանում:

Դավիթ Խուդաթյան - Արմավիր համայնքում բազմաթիվ տնտեսություններ կան՝ մեծ ու փոքր, հիմնական ուղղությունը սառնարանային տնտեսություններն են և բերքի վերամշակմամբ զբաղվողները, որոնք պետծրագրերից օգտվելու արդյունքում ոչ միայն շենքային ու տեխնիկական պայմաններն են բարելավել, նաև հնարավորություններ են ստացել բիզնեսը ընդլայնելու համար:

Սառնարանային այս հսկայի հարևանությամբ տնտեսվարողը նաև սալորի ինտենսիվ այգի է հիմնել: 12 հա ամայի հողը մշակել, 12 հազար տնկի է դրել, ջրավազան կառուցել, որ կաթիլային ոռոգմամբ նորատունկ այգին կանաչ պահի:

3-4 տարի հետո սալորի առաջին բերքը կհավաքեն ու կչորացնեն: Ընկերությունը չորանոց և մթերման կայան կառուցելու ծրագիր էլ ունի, և դարձյալ պետության աջակցությանն է սպասում:

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, Հայաստանի հայերս երջանիկ կլինենք. Ռուբեն Ռուբինյան

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում