Թուրքիայի հետ օդային սահմանների բացումը դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա. Քերոբյան

ԳԳևորգ Թոսունյան

Լարսում մեքենաների թողունակությունը մեծացել է՝ հայտարարել է էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը հույս ունի, որ առաջիկա 1 ամսում հերթերն ամբողջությամբ կվերանան, և խնդիրներ այլևս չեն առաջանա:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դրան զուգահեռ, գիտեք, որ մենք աշխատանքներ ենք տանում այլ ճանապարհների բացման, այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ, և դրանցից մեկն էլ լաստանավն ա, որի մասին ես երեկ ասել եմ, որ մենք հիմա, ըստ էության, վերջնակետին մոտ ենք և ակնկալում ենք, ես երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկերների հետ և ակնկալում ենք, որ մոտակա օրերին, ի վերջո, լուծումը կստանա մեր հարցը: Եթե պլան Բ-ին կանցնենք՝ Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք մեր գործողությունը անել և ստեղծել ալտերնատիվ տարբերակ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՉՄԵՐՈՒԿ. ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Խոսելով երրորդ երկրների համար Թուրքիայի հետ սահմանների բացման մասին՝ Քերոբյանն ասաց՝ դա դրական կազդի Հայաստանի տնտեսության վրա:

Վահան Քերոբյան - Պետք ա համեմատենք փակուղին խաչմերուկի հետ: ա ասենք որտե՞ղ են ինչ-որ անշարժ գույք կամ ինչ-որ բան ավելի թանկ արժե՝ խաչմերուկի վրա, թե փակուղու վերջում: Հիմա մենք ըստ էության Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ և բնականաբար սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ տարբեր առումներով, թե տնտեսական, թե տրանզիտային:

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաև գնաճի տեմպերին՝ նշելով Հայաստանն այս պահին ամենաբարձր տնտեսական աճ ունեցող երկրներից մեկն է, և այդ արդյունքները Կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որ գնաճի հետևանքով աղքատությունը չաճի:

Վահան Քերոբյան - Առաջինը՝ գիտեք, որ մյուս տարվանից ըստ էության բարձրանալու են նվազագույն աշխատավարձները, թոշակները և մյուս մեծ գործողությունը, որ մենք անում ենք դա բնականաբար նոր աշխատատեղերի ստեղծմամբ՝ աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելն է:

Նախարարը նշեց, որ վերջին 1 տարվա ընթացքում՝ մայիսից մայիս աշխատատեղերի թիվը մոտ 40 հազարով ավելացել է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում