«Ոսկե ծիրանը» կհյուրընկալի ականավոր կինոգործիչների

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի նույնպես մշակութային երկխոսությունների յուրատեսակ հարթակ կդառնա: Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների հետ գործակցությամբ հանրությանը կներկայացվեն արտասահմանյան մրցութային ֆիլմեր, ինչպես նաև մեր երկիր կժամանեն աշխարհահռչակ կինոգործիչներ:

Սուսաննա Հարությունյան («Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր) - Մեր հիմնական համագործակից միջազգային կազմակերպությունները, իհարկե, Ֆրանսիայի դեսպանատունն է, Գերմանիայի դեսպանատունն է և «Գյոթե» ինստիտուտը, որը 97 թվից եղել է մեր կողքին, նաև ամերիկյան դեսպանատունն է, նոր գործընկերները՝ «Ստեղծագործ Հայաստան» կազմակերպությունը և, իհարկե, HGBU-ն:

Արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ֆրանսիական արտադրության լավագույն ֆիլմերը՝ «Նոր ֆրանսիական կինո» ծրագրի շրջանակում: Հայ-ֆրանսիական համատեղ արտադրության Առնո Խանջյանի «Մենավոր գիշերը» նույնպես ֆիլմացանկում է:

Գիյոմ Նարժոլե (ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային համագործակցության բաժնի ղեկավար) - Ֆրանսիայի դեսպանության համար շատ կարևոր է այս փառատոնին աջակցելը: Մենք կշարունակենք «Ոսկե ծիրանի» կողքին լինել նաև ապագայում: Մենք կարևորում ենք աջակցությունը Հայաստանի մշակույթի տարբեր ճյուղերին:

«Արտադրված է Գերմանիայում» խորագրի ներքո հանդիսատեսը կվայելի 5 գերմանական ֆիլմ, որոնք կընտրեն փառատոնի կազմակերպիչները:

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի (Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար) - Երիտասարդ կինոռեժիսոր Հոֆմանի ֆիլմն է, նա այս տարի նաև ժյուրիի կազմում է: Հատկապես ուրախ եմ, որ ֆիլմը ցուցադրվելու է Կինոյի տանը, որի վերանորոգման գործում մենք մեր ներդրում ենք ունեցել:

ԱՄՆ դեսպանության հետ գործակցությամբ փառատոնին կներկայացվեն «Սանդենս» կինոփառատոնին մասնակցած ֆիլմերը: Առաջին ֆիլմը Սառա Դոսայի «Սիրո կրակ»-ն է:

Ջենիֆեր ՄքԷնդրյու (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն) - Փառատոնին մասնակցելու են պրոդյուսերներ, կինոռեժիսորներ՝ միավորելու հայաստանյան և ամերիկյան լավագույն ստեղծագործ գաղափարները և գործի դնելու ստեղծագործական էներգիան:

«Ոսկե ծիրանին» երկրորդ տարին անընդմեջ կաջակցի նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը: Կհրատարակվի փառատոնային օրաթերթ:

Ջորջ Մոնսանտո (ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան) - Մեզ համար սա կարևոր իրադարձություն է, ներկայացնելու ենք տեղական ֆիլմեր, որոնք կհուզեն մարդկանց:

«Ոսկե ծիրանի» գործակցությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ սկսվել է 2016 թվականից, հետագայում կազմակերպությունը փառատոնի անցկացման գլխավոր աջակիցներից մեկը դարձավ:

Վարդան Ծուլիկյան (ՀԲԸՄ մշակութային ծրագրերի և մեդիայի ղեկավար) - AGBU-ն շատ կարևորում է հենց համարտադրության հարթակի գոյությունը Gaif Pro-ի, քանի որ երևի ցանկացած փառատոնի համար շատ կարևար է ունենալ կողքից էդ հարթակը, որը հնարավորություն է տալիս սցենարների զարգացման, արտադրական պրոցեսին մասնակցելու:

Այս տարի Gaif Pro-ի համարտադրական շուկայում կներկայացվեն 12 նախագիծ և աշխատանքային փուլում գտնվող 4 ֆիլմ:

Հեղինակ` Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում