6 ամսում՝ շուրջ 928 մլրդ դրամ. հրապարակվել են հունվար-հունիսի եկամուտների և տուրքերի տվյալները

ԼԼիլիթ Ասատրյան

6 ամսում շուրջ 928 մլրդ դրամի մուտքեր: Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը հրապարակել է հունվար-հունիս ամիսների դրությամբ հարկային եկամուտների և պետական տուրքերի վերաբերյալ տվյալները: Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հավաքվել է 927.9 մլրդ դրամ, որը նույն ժամանակահատվածի 2021 թ․ ցուցանիշը գերազանցում է 23․7 %-ով, 2020 թ. ցուցանիշը՝ 36․4 %-ով, 2019 թվականինը՝ 30.1 %-ով, իսկ 2018 թվականինը՝ 62%-ով: Այս ակտիվությամբ պայմանավորված էլ Կառավարությունը շաբաթներ առաջ որոշեց այս տարվա համար 40 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտների ցուցանիշը:

Էդուարդ Բադալյան  («Քաղաքացի-հարկատու-բիզնես» ՀԿ փոխնախագահ) - Էական պայմաններից մեկը, թերևս, վերջին շրջանում մեզ հայտնի ներհոսքն է ՀՀ, այդ թվում նաև՝ գործարար շրջանակների, ինչպես նաև, իմ կարծիքով՝ էական նշանակություն ունի հարկային վարչարարությունը:

Առաջին կիսամյակում նախատեսված էր հավաքել 879.6 մլրդ դրամ, արդյունքում այն գերակատարվել է 48.3 մլրդ դրամով: Մասնագետները նշում են՝ բիզնեսը բավականին հանգիստ է աշխատում հիմա:

Էդուարդ Բադալյան - Իրական բիզնեսի հետ մեր շփումները ցույց են տալիս, որ ինչ-որ էական հարցեր, խոչընդոտներ և խնդիրներ չկան, բացի մեզ հայտնիներից, բնականաբար, և ինչ-որ առանձնահատուկ գործոններ չենք նկատում, որ էս տեմպերը կարող են էականորեն խաթարվել մոտ ապագայում:

Ինչ վերաբերում է 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ հավաքագրումների 62 տոկոս աճին՝ Բադալյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ տնտեսությունն այդչափ չի աճել:

Էդուարդ Բադալյան - Կարծում եմ, որ սխալ է այսօր հրապարակվող ցուցանիշները համեմատել ընդհուպ մինչև 18 թվականի ցուցանիշների հետ, որովհետև մեզ բոլորիս հայտնի է, որ մեր տնտեսությունում եղել է շատ մեծ ստվերային մաս, որը էականորեն կրճատվել է 18 թվականից հետո:

6 ամսում եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 16.2 մլրդ դրամ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում