ԱԱրսեն Մկրտչյան

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ ունի

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ ունի

Ամերիկայի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել: Էնդրյու Շոֆերին այդ պաշտոնում փոխարինել է Լորա Հոչլան: «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ ներգրավված բոլոր կողմերն արդեն պաշտոնապես տեղեկացվել են, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան:

Նշենք, որ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Հոչլան կադրային դիվանագետ է, նախկինում աշխատել է Մադրիդում և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանություններում, եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրենը:

2022 թվականից նա զբաղեցնում  է պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում