Պատերազմի հետևանքով Արցախում նյութական վնասներ կրած քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակվում է

ՆՆարեկ Սահակյան

2020-ի պատերազմի հետևանքով Արցախում նյութական վնասներ կրած քաղաքացիները պետական ֆինանսական աջակցության ծրագիրը շարունակվում է: Ստացված 9839 հայտից արդեն բավարարվել են 1481-ը:

Մաքսիմ Ալեքսանյան (Արցախի նյութական վնասների կոմիտեի նախագահի տեղակալ) - Ընդհանուր գումարը՝ 7 մլրդ 721 մլն ՀՀ դրամ, որից 3 մլրդ 65 միլիոն դրամը՝ միանվագ ֆինանսական աջակցություն, 4 մլրդ 656 մլն դրամը՝ մուրհակի տեսքով:

Ֆինանսական աջակցությունը ցուցաբերում է պատերազմի հետևանքով կորսված հասարակական կամ արտադրական շենք-շինության, կորսված կամ վնասված ավտոմեքենաների, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ տեխնիկայի, այգիների, անասնագլխաքանակի և մեղվափեթակների դիմաց:

Մաքսիմ Ալեքսանյան - Եթե հաստատված ֆինանսական աջակցության չափը գերազանցում է 5 մլն դրամը, ապա մինչև 5 մլն դրամը շահառուին տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն, իսկ 5 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ մուրհակ:

Պատերազմի հետևանքով ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձինք Արցախում օգտվում են վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցության ծրագրից: 48 հազար հայտից Արցախի ներդրումային հիմնադրամն արդեն բավարարել է 24,5 հազար հայտ:

Մհեր Մխիթարյան (Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ) - Մշակման փուլում մնացել է 15580 դիմում, որոնց զգալի մասը հաջորդ ամսում ևս կմշակվի և կֆինանսավորվի:

Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրենն ասում է՝ միայն մայիսի ընթացքում ավելի շատ սուբսիդավորման երաշխավորագրեր են տրամադրվել և մարումներ կատարվել, քան 2021-ի հուլիսից մինչև այս տարվա ապրիլ։

Մհեր Մխիթարյան -Դիմումները հաստատվել են մոտ 50 հազար պայմանագրի մասով: Ընդհանուր պետական միջոցների հաշվին նախատեսվել է 25 մլրդ դրամի աջակցություն:

Ծրագրի շրջանակում հունիսի 1-ից մեկնարկել է նաև իրավաբանական անձանց աջակցության տրամադրում: Այն ենթադրում է վարկերի տոկոսագումարի սուբսիդավորում կամ պատերազմի հետևանքով վնաս կրած և եկամտի աղբյուր կորցրած կազմակերպություններին աջակցություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում