ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը դիտարկում է Կիևում դեսպանատունը պահպանելու համար հատուկ ջոկատների ներկայությունը. WSJ

ԱՄՆ-ը դիտարկում է Կիևում դեսպանատունը պահպանելու համար հատուկ ջոկատների ներկայությունը. WSJ

Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաները քննարկում են Կիև հատուկ նշանակության ջոկատներ ուղարկելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի վերաբացված դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար։ The Wall Street Journal-ը նշել է, որ եթե նման որոշումը հաստատվի, զորախումբը կզբաղվի միայն առաքելության պաշտպանությամբ։

Բացի դրանից՝ քննարկվում են ԱՄՆ ծովային հետևակայինների ներկայությունը վերականգնելու ծրագրեր, որոնք սովորաբար պահպանում են ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ամբողջ աշխարհում։

Այս ուժերի առկայությունն Ուկրաինայում կնշանակի իրավիճակի սրացում, մինչդեռ Բայդենն ավելի վաղ  հայտարարել էր, որ ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա՝ նշում է թերթը։ Միաժամանակ, ռազմական գերատեսչության որոշ ներկայացուցիչներ դեմ չեն Ուկրաինա վերադարձնել հատուկ ջոկատայիններին, որոնք վերապատրաստել էին ուկրաինական զինված ուժերին։ Այս պահին Կիևում ԱՄՆ դեսպանատունը հսկում է Պետդեպարտամենտին կից դիվանագիտական ​​անվտանգության ծառայությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում