Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգձգվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ։ Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքով և պետք է անցնի ժամանակակից արևմտյան զենքի: Անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն: Արևմուտքը պետք է ակտիվացնի մատակարարումները»,- ասել է Ստոլտենբերգը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է խուսափել այլ երկրներում ռազմական գործողությունների տարածումից, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկում Ուկրաինա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում