Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Նիկոլ Փաշինյանը և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մի շարք հարցեր:

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը:

Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել հարաբերությունները:

Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտում. Freedom House-ի տարեկան զեկույցը:

Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և խաչքարի բացման արարողություն:

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ. գնդակը Կիևի դաշտում է. Պեսկով:

Լոնդոնի դատարանը Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու որոշում է կայացրել:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Առողջացել է 18 բուժառու: Մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում