2022-ին Սյունիքի մարզի 8 գյուղում կավարտվեն սահմանային ուղեկալների կառուցման աշխատանքները. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԳԳոհար Սարգսյան

2021 թվականի ընթացքում ԱԱԾ-ն աշխատանքներ է իրականացրել պաշտպանության, սահմանային անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«ՀՀ հարավարևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային ուղեկալների կառուցման աշխատանքները: Առաջին փուլով արդեն իսկ իրականացվել է սահմանապահ ուղեկալների շինարարական աշխատանքների 50 տոկոսը, իսկ շինարարական աշխատանքների մյուս մասը կավարտվի 2022 թվականի ընթացքում»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վերանայվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը: Ավելացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թիվը:

«Միաժամանակ իրականացվել են սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման ենթակառուցվածքների ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ»,- ասաց Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում