«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԼԼիլիթ Ասատրյան

Կարևորվել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը

Կարևորվել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

May be an image of 2 մարդ, people sitting և ներսումը
 
«Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել հայ-վրացական համագործակցությունը։

May be an image of 3 մարդ, people sitting, կոստյում և ներսումը
 
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Այդ ուղղությամբ, նախարարի խոսքով, առկա է մեծ ներուժ, որը հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել, երբ կառուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Մասնավորապես Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նոր խթան կհանդիսանա էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության զարգացման համար:

May be an image of 5 մարդ, people sitting և ներսումը
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի մատակարարման համար, երբ Հայկական ատոմային էլեկտրակայանը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, կանգ էր առել։

May be an image of 1 հոգի, sitting և standing-ը
 
Ռոմեո Միկաուտաձեն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը։

May be an image of 4 մարդ, people sitting, people standing և կոստյումը
 
Փոխնախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից էլ Վրաստանը նույնպես անցում է կատարում էներգետիկ շուկայի ազատականացման և հույս է հայտնել, որ այս հարթակում համագործակցությունը Հայաստանի հետ ևս հաջողված կլինի։
 
May be an image of 7 մարդ, people sitting, people standing և ներսումը
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է գրառման մեջ։

May be an image of 6 մարդ, people standing, people sitting և ներսումը
 
Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում