Ֆիզիկական անձանց պարտադիր հայտարարագրումը հնարավոր է իրականացվի 2024-ից. ինչ խնդիրներ կլուծվեն

ԱԱրսեն Մկրտչյան

Ամենայն հավանականությամբ 2024 թվականից Հայաստանում տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենան չափահաս բոլոր քաղաքացիները: Հիմա օրենքը վերաբերում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց փոխկապակցված անձնանց: Նախօրոք մշակված համակարգը կավտոմատացնի ձեր եկամուտների տվյալները, ու, եթե օրինակ թոշակառու եք և այլ եկամուտ չունեք, շատ անելիք չի լինի: Բայց եթե ձեր աշխատավարձից զատ, օրինակ տներ էլ եք վարձակալությամբ տրամադրում, պարտավոր եք լինելու հայտարարագրել նաև այդ եկամուտը:

Այս փորձը կիրառվում է այլ երկրներում ևս ու թույլ է տալիս պետությանը բացահայտել հարկերից խուսափողներին ու ապօրինի ճանապարհով հարստացողներին: Նախատեսվում է օրենքի նախագծի մշակումն ավարտել մինչև ամառ:

Փորձագետները կարծում են համակարգը երկրին միայն օգուտ կտա, բայց գործընթացը պետք է իրականացնել խիստ պլավորված, սկզբում գուցե պիլոտային տարբերակով, որ քաղաքացիները վարժվեն դրան ու դժվարությունների չբախվեն:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում