ԼԼիլիթ Գասպարյան

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ արտադրող EVAN ընկերություն

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ արտադրող EVAN ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մարտի 9-ին այցելել է EVAN ընկերություն, որը մասնագիտացած է էլեկտրական մեքենաների լիցքավորման տեխնոլոգիաների մշակման և լիցքավորման կայանների արտադրության մեջ։

Ընկերության հիմնադիր Հռիփսիմե Գևորգյանն և տնօրեն Հակոբ Գևորգյանը համառոտ ներկայացրել են կազմակերպության գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը։ Նրանք տեղեկացրել են, որ ընկերության կայաններն արդեն գործարկել են Հայաստանում, բաղադրիչ մասերի և օժանդակ սարքավորումները մասամբ ներկրվում են այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից և Չինաստանից, մասամբ էլ արտադրվում են տեղում, իսկ կայանների արտադրական ողջ գործընթացը կազմակերպվում է տեղում։

Հակոբ Գևորգյանը նշել է, որ ընկերությունում արտադրվում են տարբեր տեսակի լիցքավորման կայաններ։ Նրա խոսքով՝ ընկերության նպատակն է կազմակերպել այնպիսի արտադրություն, որում բոլոր բաղադրիչները հնարավոր կլինի արտադրել տեղում՝ տեղացի մասնագետների ինժեներական լուծումներով, հայկական ծրագրային ապահովմամբ, ստեղծել լիցքավորման ցանցեր։

Ընկերությունը նախատեսում է նաև ընդլայնել արտադրության ծավալներն՝ պատրաստի արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու հեռանկարով։ Մշակվել է նաև համապատասխան բջջային հավելված, որի միջոցով հնարավոր կլինի կատարել վճարումներ, տեղեկանալ լիցքավորման մոտակա կետերի մասին, ինչպես նաև մեքենան լիցքավորելու համար ամրագրել տեղ։ Հանդիպման ընթացքում Անի Իսպիրյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրության կազմակերպմանն առնչվող խնդիրները, անդրադարձել խոչընդոտներին, ինչպես նաև գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման հնարավորություններին։

Ընդգծելով, որ էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությունը Հայաստանում կարևոր և շատ հեռանկարային ճյուղ է՝ Անի Իսպիրյանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերությանը իրենց արտադրությունն ընդարձակելու և գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում