ԼԼիլիթ Ասատրյան

Առաջնային է մնում կարի օպերատորիների, տեխնոլոգների, նախագծողների և սարքավորումների ինժեներների հարցը

Առաջնային է մնում կարի օպերատորիների, տեխնոլոգների, նախագծողների և սարքավորումների ինժեներների հարցը

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է «Ալեքս Տեքստիլ», «Քանաքեռի կարի գործարան» ընկերություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Ալեքս Տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել է գերհզոր և ժամանակակից սարքավորումներով արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները, արտահանման ծավալներն ու ընկերության զարգացման ծրագրերը։

«Քանաքեռի կարի գործարան» ընկերությունը մասնագիտացել է արտահագուստի, ինչպես նաև բանակի համար համազգեստի արտադրության մեջ: Ներկայումս ընկերությունը համազգեստ է արտադրում հայկական Զինված ուժերի համար։ Այցերի ընթացքում հավաքագրված խնդիրների շարքում դարձյալ առաջնային է մնում ոլորտի նեղ մասնագետների՝ կարի օպերատորիների, տեխնոլոգների, նախագծողների և սարքավորումների ինժեներների հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում