ԼԼիլիթ Ասատրյան

ՌԴ-ն հումանիտար միջանցքներ կբացի Ուկրաինայի խաղաղ բնակիչների տեղափոխման համար

ՌԴ-ն հումանիտար միջանցքներ կբացի Ուկրաինայի խաղաղ բնակիչների տեղափոխման համար
ՌԴ-ն «լռության ռեժիմ» է հայտարարում և մարտի 9-ին՝ տեղի ժամանակով 10:00-ից, պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Ուկրաինայի մի շարք ուղղություններով: Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական միջանցքներ ապահովել Կիևից և հարակից բնակավայրերից ՌԴ՝ Բելառուսի միջով, հարավային ուղղությամբ, ուկրաինական կողմի հետ համաձայնեցված երթուղով, Չեռնիգովից Բելառուսով դեպի ՌԴ, Սումիից երկու երթուղով՝ Պոլտավա և Բելգորոդ, ապա ավիացիոն, երկաթուղային ու ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված նշանակման վայրեր կամ ժամանակավոր տեղակայման վայրեր, Խարկովից ՌԴ տարածք, Մարիուպոլից երկու երթուղով ՌԴ տարածք՝ Դոնի Ռոստով և Զապորոժիե:
 
Ուկրաինական կողմին կառաջարկվի մինչև մարտի 9-ը՝ Մոսկվայի ժամանակով 03:00-ն, համաձայնեցնել մարդասիրական միջանցքների վերոնշյալ երթուղիները և բնակիչների տեղափոխման ժամը, կայանալիք հումանիտար գործողության մասին տեղեկացնել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում