ԼԼիլիթ Ասատրյան

Ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի. Նազելի Բաղդասարյան

Ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի. Նազելի Բաղդասարյան

Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք` հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար։

 
May be an image of 2 մարդ, people standing, ծաղիկ և ներսումը
 

«Շատ ուրախ եմ` ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի եք ընտրել, ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել։ Այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Վստահ եմ` զինվորական գործը բարդ է, սակայն, միաժամանակ, գիտեմ, որ խիստ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Թող խաղաղ երկրում ապրենք բոլորս և ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի»,- շնորհավորական խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

 
May be an image of 6 մարդ, people standing և ներսումը
 
Ներկա կանայք շնորհակալություն են հայտնել ուշադրության, ջերմ վերաբերմունքի համար։
Նարինե Սիմոնյանը, Գայանե Ներսիսյանը, Հայկանուշ Խաչատրյանը զինվորական գործում ճանապարհ են անցել, իսկ Հայկանուշը 44-օրյա պատերազմի մասնակից հակատանկիստ է, պատերազմի դաշտում է եղել առաջին իսկ օրվանից։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում