ԼԼիլիթ Ասատրյան

Անհայտ անձը Converse bank-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից գողացել է 1 մլն դրամ

Անհայտ անձը Converse bank-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից գողացել է 1 մլն դրամ

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում մարտի 5-ին հաղորդում է ստացվել Converse bank ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախադրամապանակից անհայտ անձի կողմից 1.000.000 ՀՀ դրամ գողանալու մասին:

 

Քրեական հետախուզության վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նշված բանկի աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի 34-ամյա բնակիչը։
 
Գողոնի մի մասը առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում