ԼԼիլիթ Ասատրյան

Հակոբ Արշակյանը «Եռաբլուր» պանթեոնում մասնակցել է պատանի երկրապահների երդման արարողությանը

Հակոբ Արշակյանը «Եռաբլուր» պանթեոնում մասնակցել է պատանի երկրապահների երդման արարողությանը

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է եղել պատանի երկրապահների երդման արարողությանը։

 
May be an image of 5 people, people standing, military uniform and outdoors
 
«Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 63 տարեկան։
 
May be an image of 3 people, people standing and outdoors
 

ԵԿՄ Վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրավերով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցեցի պատանի երկրապահների երդման արարողությանը։

 
May be an image of 1 person, outdoors and monument
 

Ելույթի ընթացքում անդրադարձա Սպարապետի անցած ուղուն և նրա բացառիկ ներդրմանը` Հայոց բանակի կազմավորման գործում։

 

Ողջունելով երիտասարդ երկրապահներին՝ ուժ, եռանդ և իմաստնություն մաղթեցի նրանց՝ ի զորություն Հայաստանի հանրապետության։

 

Պատանի երկրապահների հանդիսավոր երթից հետո հարգանքի տուրք մատուցեցինք և ծաղիկներ խոնարհեցինք Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում