97 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ Լոռու մարզից

ԱԱրևիկ Աբելյան

Սպիտակ համայնքի Այգեստան թաղամասի այս ճանապարհը տանում է քաղաքային զբոսայգի, որի մերձակայքում այլ կարևոր հաստատություններ էլ կան։ Ճանապարհն այս տարի կվերանորոգվի սուբվենցիոն ծրագրով։

Արտակ Մաթոսյան (Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ) - Էս ճանապարհը վերջին անգամ երևի թե վերանորոգվել է խորհրդային տարիներին, դրանից հետո, իհարկե, կատարվել են փոսալցման աշխատանքներ, բայց դա նպատակահարմար չէ։

Այս տարի Սպիտակ համայքնում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ներկայացվել է 1 մլրդ 28 մլն դրամի հայտ՝ ներառելով համայնքի բոլոր բնակավայրերը։ Վանաձորում ևս սուբվենցիոն ծրագրերի հայտեր ներկայացվել են խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից։ Այստեղ պատրաստվում են իրականացնել 14 ծրագիր՝ 2 մլրդ 600 մլն դրամ արժողությամբ, որից 1 մլրդը՝ պետական ֆինանսավորմամբ։

Սուրեն Աբովյան (Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ) - Յուրաքանչյուր բնակավայրում 2-ական ծրագիր է, բայց խոշոր և այդ գյուղական համայնքների համար աննախադեպ ծավալներով։ Oրինակ՝ Շահումյան համայնքում միայն 250 մլն դրամ փողոցաշինության համար է նախատեսված։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Լոռու մարզի 15 համայնքից ստացվել է 97 սուբվենցիոն ծրագրի հայտ՝ մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից 4.614 մլրդ դրամը պետական բյուջեի մասնաբաժինն է: Նախորդ տարվա համեմատ սուբվենցիոն ծրագրերի ծավալները կրկնապատկվել են։

Ռուբեն Մարգարյան (Լոռու մարզպետարանի Քաղաքաշինության վարչության խորհրդական) - Հայտերի քանակով այս տարի քանակը մի փոքր քիչ էր՝ պայմանավորված համայնքների խոշորացումով, բայց ծրագրային արժեքով պայմանավորված՝ դա ամենամեծ ցուցանիշն էր այս տարի։

Ծրագրերն ընդգրկել են համայնքային կյանքի որակի բարելավմանը նպաստող բոլոր ուղղությունները՝ ասֆալտապատում և փողոցային լուսավորության համակարգի կառուցում, խմելու ջրի և ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, բնակավայրերի գազաֆիկացում: Առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հասարակական ու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզների, այգիների և պուրակների կառուցման կամ նորոգման ծրագրերը:

Ռուբեն Մարգարյան - Մեծ են մանկապարտեզների նորոգման և կահավորման, ինչպես նաև նոր մանկապարտեզների կառուցման ծրագրերը։ Այս տարի ունենք մոտ 13 սուբվենցիոն ծրագիր մանկապարտեզների համար՝ ընդհանուր մոտ 1,3 միլիարդ արժեքով։

Սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ստացվել են դիտարկումներ։ Ծրագրերի ամբողջական փաթեթները համայնքները կներկայացնեն մինչև ապրիլի 27-ը։

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում