ԼԼիլիթ Ասատրյան

ՆԱՏՕ-ի անդամները ՌԴ հետ զինված հակամարտությանը չեն մասնակցի, սակայն կզինեն Կիևին. Ջոնսոն

ՆԱՏՕ-ի անդամները ՌԴ հետ զինված հակամարտությանը չեն մասնակցի, սակայն կզինեն Կիևին. Ջոնսոն

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկը ՌԴ հետ հակամարտության հնարավորություն չի քննարկում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրի համար ՌԴ հետ զինված բախմանն ակտիվ մասնակցությունը լուրջ քայլ է, ինչը դաշինքի անդամ որևէ երկիր չի դիտարկում: Նման քայլի համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ է ստանալ տվյալ երկրի խորհրդարանի կամ ժողովրդի համաձայնությունը»,- ասել է նա:

Ջոնսոնը միևնույն ժամանակ նշել է, որ դիտարկվում է Ուկրաինային հումանիտար և լոգիստիկ աջակցության ցուցաբերումը, մահաբեր, սակայն պաշտպանական զինամթերքի` ավելի մեծ քանակի մատակարարումը` զուգորդված տնտեսական ճնշման հետ:

Ջոնսոնն ընդգծել է` խոսել այն մասին, որ Մեծ Բրիտանիան աջակցում կամ խրախուսում է կամավորների` Ուկրաինա տեղափոխումը, ճիշտ չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում