ԼԼիլիթ Ասատրյան

Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների մասին

Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների  մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է BBC-ն: Զելենսկին, խոսելով ՌԴ-ի հետ բանակցությունների մասին, նշել է, որ դեռ Ուկրաինայի համար անհրաժեշտ արդյունքը չկա:

Նրա խոսքով` ՌԴ-ն բարձրաձայնել է իր դիրքորոշումը, Ուկրաինան իր հերթին պայմաններ է առաջ քաշել ռազմական գործողություններն ավարտելու համար: Երկուշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահը հանդես է եկել նոր տեսաուղերձով:

Զելենսկին ասել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ռմբակոծել է Խարկովը՝ թիրախավորելով բնակչությանը։ ՌԴ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում չի թիրախավորում խաղաղ բնակչությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում