ԼԼիլիթ Ասատրյան

Կարևորվել է գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը

Կարևորվել է գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը

Վահան Քերոբյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։  

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

May be an image of 3 մարդ, people sitting և ներսումը

Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:   

Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։  Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։  

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։  Նա նաև նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտի գերմանական առաջադեմ ընկերություններին Հայաստան բերելով։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է «Թրեյդ-ին» համակարգը, որը նոր մշակույթ է Հայաստանի համար և հնարավորություն կտա հին մեքենաները փոխարինել նորերով՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ արդյունավետ համագործակցությանը։ Նա խոսել է նաև կրեատիվ արդյունաբերության զարգացման մասին և  նշել, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տեքստիլ արդյունաբերության և նորաձևության զարգացմանը Հայաստանում։ Այս համատեքստում նա նաև հետաքրքրություն է հայտնել դիտարկելու «Mercedes-Benz Fashion Week»-ը Հայաստան բերելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության և նորաձևության զարգացմանը։  

Դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և նշել, որ  Գերմանիան հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։ Նա ասել է նաև, որ, չնայած 2 մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում