ԼԼիլիթ Ասատրյան

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ է ընդունել. Բայդեն

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ է ընդունել. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել` անդրադառնալով Ուկրաինայում ընթացող զարգացումներին։

Նրա խոսքով` Դոնբասում ռուսական ռազմական գործողությունն անհիմն է և միջազգային իրավունքի խախտում։ «Այսօր ես հաստատել եմ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ: Մենք կսահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները դոլարով, ֆունտով և իենով բիզնես վարելու համար»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա ասել է, որ պատժամիջոցները կտարածվեն նաև ռուսական բանկային ոլորտի նկատմամբ։ Պատժամիջոցներ կսահմանվեն ռուսական մի քանի բանկի, այդ թվում «ՎՏԲ»-ի նկատմամբ։ ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն։ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները մտադիր են 50 տոկոսով սահմանափակել բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան։

Անդրադառնալով SWIFT համակարգից Ռուսաստանին անջատելու հարցին՝ Բայդենը նշել է, որ Եվրոպան դեռևս չի ցանկանում դա։

ԱՄՆ ղեկավարը նախազգուշացրել է Մոսկվային` նշելով, որ եթե Ռուսաստանը դուրս գա Ուկրաինայի սահմաններից և հարձակման ենթարկի ՆԱՏՕ-ի որևէ անդամի, ԱՄՆ-ն պատրաստ է մտնել ռազմական գործողությունների մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում