Տաքսիստների «Իդրամից» մեծ գումարների հափշտակության դեպքեր են բացահայտվել

ԱԱննա Մարտիկյան

138 քրեական գործ, 33 մեղադրյալ, 136 միլիոն դրամի վնաս. նախորդ տարի անձնական տվյալների օգտագործմամբ օնլայն հափշտակությունների վիճակագրությունն է: Թիրախում այս անգամ նաև տաքսիստներն են եղել:

Միլենա Մանուկյան (Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ) - 35-ամյա տղամարդը 2021 թվականի հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Յանդեքս առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայությունների միջոցով որպես ուղևոր իրականացրել է երթեր, որոնց ընթացքում ուղևորավճարը «Իդրամ» դրամապանակի միջոցով վճարելու, առավել շահավետ կոդ մուտքագրելու և այլ պատրվակներով տիրացել է նշված վարորդների Իդրամ դրամապանակների տվյալներին, ինչից հետո ձևակերպել է առցանց վարկային պայմանագրեր:

35-ամյա տղամարդը 11 դրվագով է անցնում: Դրանցից մեկով էլ մեղադրյալը հափշտակել է տաքսու մեկ այլ վարորդի՝ «Իդրամին» կցված բանկային քարտի գումարը, փոխանցել բուքմեյքերական տարբեր հաշիվների, նաև իր «Իդրամին»: Եղել են նաև դեպքեր, որ վարկային պայմանագրեր կնքելու հայտերը մերժվել են:

Միլենա Մանուկյան - Նշված տղամարդը առցանց վարկային պայմանագրերը կքնելու, ինչպես նաև բանկային քարտին առկա գումարները հափշտակելու միջոցով քաղաքացիներին պատճառել է ընդհանուր մեկ միլիոն դրամից ավելի գույքային վնաս:

Այսպիսի դեպք նախկինում իրավապահները չեն հիշում: Բազմադրվագ քրեական գործն այժմ դատարանում է, մեղադրյալը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում