ԼԼիլիթ Ասատրյան

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթ իրականացրել են 1274 ստուգայց, արձանագրել՝ 20 խախտում

ԱԱՏՄ մասնագետները նախորդ շաբաթ իրականացրել են 1274 ստուգայց, արձանագրել՝ 20 խախտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ. փետրվարի 14-19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1274 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ Այդ մասին ասված է ԱԱՏՄ-ի Ֆեյսբուքի էջում:

 

«ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 20 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։

 
Տնտեսավարողներից մեկին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 23 որոշում։
 
Նշենք, որ ստուգայցերի գերակշիռ մասը՝ 71%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում։
 

Խախտումներն, ըստ էության, վերաբերել են չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին»,- նշված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում