Առաջին անգամ Թումանյանի 10 000 միավոր գրքեր ներառող անձնական գրադարանի դռները բացվել են այցելուների առջև: Այս գրադարանը, որ խորհրդանշում է մեծ պոետի պաշտամուքը գրքի հանդեպ, զարմանալի պատմություն ունի: Թումանյանն այն սկսել է հավաքել՝ ձեռքի տակ ունենալով միայն Աբովյանի «Վերք Հայաստանին», և կուտակել է մի ահռելի հարստություն, որն իր 11-րդ զավակն էր համարում:
Այս տարի «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրի ներքո երևանայն 2՝ Չարենցի և Թումանյանի տուն-թանգարանները համատեղ ցուցադրությամբ են նշանավորում Թումանյանի ծննդյան օրը, Չարենցի 125-ամյակն ու գիրք նվիրելու տոնը: Ի՞նչն էր կապում հայ պոետիկ մտքի 2 հանճարներին, եթե նրանք անգամ մեկ հանդիպում չեն ունցել: «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է». Թումանյանի գնահատականն է Չարենցին: Եվ ցուցադրական նյութն էլ Չարենց-Թումանյան հոգևոր եղբայրության ու հարազատության լավագույն վկայությունն է:
Ցուցադրության մի կարևոր հատվածն առնչվում է Թումանյան-ազգային երաժշտություն թեմային: Այն իրողությունը, թե քանի մեծ երաժիշտների ու երգահանների է ոգեշնչել Թումանյանի պոեզիան, տպավորիչ թվեր է ներկայացնում. 130 երաժշտական գործ՝ «Անուշ» օպերայից մինչև Կոմիտասի ստեղծագործությունները, և այս ցանկը չի ներառում վերջին մի քանի տարիներին ստեղծված գործերը:
Իսկ թումանյանական տոնն արդեն ավանդույթի ուժով օրվա սկզբից մինչև ուշ երեկո թանգարանում է համախմբում բոլոր տարիքի գրքասերներին՝ գրքի հանդեպ սերն ու կարդալու մշակույթը վերածելով ազգային արժեհամակարգի:

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Կարդացի-ավարտեցի Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը. Փաշինյան

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին. Դատախազության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է







