ԼԼիլիթ Ասատրյան

Արամ Պողոսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ

Արամ Պողոսյանը նշանակվել է ՀՀ  ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին Հայաստանի Հանրապետության  ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրի տեքստում:

Մեկ այլ հրամանագրով Արամ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության  ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է հրամանագրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում