ԼԼիլիթ Ասատրյան

Կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Մանվել Համբարձումյանին պատկանող լավաշի արտադրամասում (քաղաք Ջերմուկ): Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:

May be an image of ներսում

«Մասնավորապես՝ մաքուր և նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, լվացարանները ապահովված չեն եղել հոսող տաք և սառը ջրով, չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, նաև՝ չի եղել աշխատողների համար նախատեսված հանդերձարան:

May be an image of ներսում

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ»,- նշված է գրառման մեջ:

May be an image of ներսում
May be an image of ներսում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում