ԼԼիլիթ Ասատրյան

Վերաբացվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը

Վերաբացվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

May be an image of ներսում
 
«Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
May be an image of 3 մարդ, people standing և ներսումը
 

Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։

 
May be an image of ներսում
 
Պատասխանատուների հավաստմամբ` վերանորոգված բաժանմունքում պացիենտներին մատուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ, որոնց զգալի մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակում:
 
May be an image of 3 մարդ, people standing և ներսումը
 

Հյուրերը շրջել են կենտրոնում, նաև` պալիատիվ ծառայության և ռադիոլոգիական մասնաշենքերի շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ որպես ազգային կենտրոն, պետք է լինի իրապես ազգային, և նախարարությունը շարունակաբար ջանք է գործադրում դրա համար։
 
May be an image of 7 մարդ, people standing և ներսումը
 

«75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` անձնակազմին մաղթելով նորանոր աշխատանքային հաջողություններ։

 
May be an image of hallway և ներսումը
 

ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը շարունակական աջակցության համար` նշելով, որ առանց դրա կենտրոնն այսպիսի առաջընթաց չէր ունենա։

 
May be an image of 5 մարդ և people standing-ը
 

Նշենք, որ 2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է հին, 40-ամյա շենքի ներքին տեսքը։ Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան արդեն նորոգվել ու վերազինվել են կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում: Ընթացքում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքները, շարունակվում է 2021 թվականին մեկնարկած նոր՝ պալիատիվ ծառայության և ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունը»,- նշված է գրառման մեջ։

 
May be an image of 6 մարդ և people standing-ը
 
May be an image of 1 հոգի, office և ներսումը
 
May be an image of ներսում
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում