50 տարի ընդմիջումից հետո «Երազողները» կներկայացվի Առաջին ալիքի եթերում. Պրեմիերա

50 տարի ընդմիջումից հետո «Երազողները» կներկայացվի Առաջին ալիքի եթերում. Պրեմիերա

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողների համար անակնկալ է պատրաստել: Գրեթե 50 տարի ընդմիջումից հետո հուլիսի 30-ին՝ ժամը 20:30-ին, «Երազողները» երաժշտական ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի Առաջինի եթերում:

Ֆիլմը նկարահանվել է հեռավոր 1969 թ-ին «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի կողմից ու ցուցադրվել ընդամենը մեկ անգամ «Արվեստի աշխատողների տանը», այնուհետև՝ արգելվել: Այն պատմում է «Երազողները» ռոք-խմբի մասին, որի կազմում էին Պոլիտեխնիկի՝ աշխարհահռչակ “Beatles” խմբից ոգեշնչված ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (վերջինիս որոշ ժամանակ անց փոխարինել է Արմեն Զաքարյանը):

Ֆիլմի ռեժիսորն է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ, սցենարիստ Անատոլի Մոկացյանը։

Այսօր՝ կես դար անց, Հանրայինի թիմը հայտնաբերել է ֆիլմն իր արխիվում, վերականգնել ու թվայնացրել, ինչի արդյունքում այն հնարավոր է դարձել ներկայացնել հանրությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում