ԼԼիլիթ Ասատրյան

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյամանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում։

 
May be an image of 2 մարդ
 

«Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:

 
May be an image of 3 մարդ և people standing-ը
 
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարարապետ Գերաշնորհ Տ․Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
 
May be an image of 9 մարդ, people standing և ներսումը
 

Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մուշեղ Սրբազանի վառվեց Տեառնընդառաջի խարույկը, որի շուրջ համախմբված Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

 
May be an image of 6 մարդ և people standing-ը
 

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին, եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ»,-նշված է գրառման մեջ:

 
May be an image of 10 մարդ, people standing և դրսումը
 
May be an image of 6 մարդ և people standing-ը
 
May be an image of 2 մարդ, people standing, հրդեհ և դրսումը
 
May be an image of հրդեհ և դրսումը
 
May be an image of 1 հոգի, հրդեհ և դրսումը
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում