ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են արցախյան հիմնահարցին և հայկական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր

Քննարկվել են արցախյան հիմնահարցին և հայկական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր

Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնիի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանի և Արցախի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այդ մասին ասված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջում։

 
«Գլխավոր հանձնակատարը բարձր գնահատեց այս ուղղությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի ջանքերն ու հույս հայտնեց, որ միջազգային հանրությունն ու կառույցները ի վերջո կկարողանան զսպել ադրբեջանական շարունակական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։
 

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը»,- նշված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում