ԼԼիլիթ Ասատրյան

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

May be an image of 3 մարդ, people standing և դրսումը

Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող՝ Արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։

May be an image of 2 մարդ, people standing, դրսում և հուշարձանը

Պաշտոնական արարողակարգին միացել են նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։

May be an image of 7 մարդ, people standing և դրսումը

Արարողակարգն ուղեկցվել է Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

May be an image of 9 մարդ, people standing և դրսումը
May be an image of 2 մարդ, people standing, ծաղիկ և դրսումը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում