Օրը՝ 60 վայրկյանում

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումներում և զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր միջոցառումներ։

Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը:

Արցախի նախագահը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների:

Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի 6 մարզիկ:

Տոկաևն ընտրվել է Ղազախստանի իշխող կուսակցության նախագահ՝ փոխարինելով Նազարբաևին:

Լեհաստանի վարչապետը, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները փետրվարի սկզբին կայցելեն Ուկրաինա:

Բայդենը մտադիր է ԱՄՆ զորքերի ոչ մեծ զորակազմ տեղափոխել Արևելյան Եվրոպա:

ՆԱՏՕ-ն իր ռազմական ուժերը չի տեղակայի Ուկրաինայում, հայտարարել է Ստոլտենբերգը:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը ԱՄՆ-ին մեղադրել է իր սահմանին լարվածություն հրահրելու համար:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 2594 նոր դեպք, առողջացել է 235, մահացել՝ 6 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում