Կառավարությունը փոփոխություններ կատարեց տավարաբուծության զարգացման ծրագրում

ՎՎարդուհի Բալյան

Կառավարությունը փոփոխություններ կատարեց տավարաբուծության զարգացման ծրագրում: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց վարկավորման և սուբսիդավորման պայմանները:

«Ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ  ՀՀ-ում աճեցված տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու դեպքում տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 2%, իսկ ներկրված տոհմայիններ ձեռք բերելու դեպքում՝ 3% տոկոսադրույքով»,- ասաց նախարարը։

Կառավարությունը հաստատեց նաև «Տնտեսության արդիականացման 1-ին միջոցառումը», որի նպատակն է մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի ստեղծումը և զարգացումը։

 

Այս միջոցառման շրջանակներում տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք։

 

Ծրագրով շահառուները պարտավորվում են բարձրացնել իրենց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում