Օրը՝ 60 վայրկյանում | 19.01.2022

ՆՆարե Թադևոսյան

Երասխի ինքնապաշտպանական ազատագրական մարտերից անցել է 32 տարի:  

Հունվարի 19-ը Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է:

15 տարի առաջ սպանվեց «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքը:

Լիազորել եմ, կրում եմ և կրելու եմ պատասխանատվությունը. Փաշինյանը՝ Ռուբինյանի նշանակման և Հայաստան-Թուրքիա երկխոսության մասին:

Հայաստանն անվտանգության և կայունության միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական կողմին ու վերջինի միջնորդությամբ՝ Ադրբեջանին. Միրզոյան:

Նախատեսված է համանախագահների այց տարածաշրջան: ԵԱՀԿ համանախագահող երկրները չպետք է տրվեն Բաքվի ճնշումներին. Միրզոյան:

Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը. Դավիթ Բաբայան:

Հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. Քննչական կոմիտե:

Ֆրանսիայի արտգործնախարարն անընդունելի է համարել Ալիևի հայտարարությունները Վալերի Պեկրեսի հասցեին:

Ղազախստանում չեղարկվել է արտակարգ դրությունը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք, առողջացել է 38, մահացել՝ 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում