Հունվարի 10-ին ՀԱՊԿ-ը Հայաստանի նախագահությամբ կկազմակերպի անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Օրակարգում Ղազախստանում ստեղծված վիճակի քննարկումն է լինելու: Տարին այդ երկրի համար սկսվեց խիստ լարված: Սոցիալական բողոքը վերաճեց լուրջ բախումների՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի, որոնց ստույգ թիվ դեռ չի հայտարարվել:
Արևմուտքի տարակուսանքին, թե ինչու է արտաքին վտանգներից իր անդամ երկրներին պաշտպանելու կոչված կառույցը ներքաշվում ներքին հարցերի լուծմանը, ՀԱՊԿ-ից արձագանքում են՝ Ղազախստանում գործ ունենք զինված հազարավոր ահաբեկիչների հետ:
Ինչու են Հայաստանի՛ համար կարևոր զարգացումները Ղազախստանում: Նախ՝ երկրու երկրները գտնվում են անվտանգային նույն նավում՝ ՀԱՊԿ անդամ են, բացի դրանից՝ թյուրքական այդ պետությունը Էրդողանի պանթուրքիստական երազանքի մի մասն է, ու վարկածներից մեկն այն է, որ ղազախական հեղափոխության հետևում կանգնած «արտաքին ուժերը» ասվածը հենց Թուրքիան կարող է լինել: Իսկ թյուրքական պետությունների աշխարհագրական շարքում Հայաստանն ու Արցախը սեպի պես են: Թուրքական հաջողությունը Ղազախստանում կնշանակի օղակի սեղմում նաև Հայաստանի շուրջ: Վարկածներից մյուսը, որ բախումները Ղազախստանի ներքին ուժերի հակամարտության հետևանքն են:

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան







