«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ (բուստեր) դեղաչափ

ՄՄարի Կոստանյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ առկա պատվաստանյութերը համալրվել են ևս մեկով՝ մեր երկրում արտադրված «Սպուտնիկ Լայթով»: Նախատեսված է միայն երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստումների համար, եթե անձը նախորդ երկու դեղաչափն ստացել է «Սպուտնիկ Վի»: Իսկ թե ինչո՞ւ, պարզաբանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:

Գայանե Սահակյան, ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - Որպեսզի այս հարցին պատասխանեմ, առաջին հերթին հասկանանք՝ «Սպուտնիկ Լայթն» իր բաղադրությամբ ինչ է ներկայացնում. դա նույն «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է, այսինքն՝ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը երկու բաղադրիչով է կիրառվում, առաջին և երկրորդ դեղաչափը՝ 21 օր ինտերվալով:

Այսօր Հայաստանն ապահովված է «Սպուտնիկ Վիի» և՛ առաջին, և՛ երկրորդ բաղադրիչով, այդ պատճառով էլ «Սպուտնիկ Լայթի» առկա քանականությունը կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ՝ մանրամասնում են նախարարությունից:

Գայանե Սահակյան - Սա շատ տրամաբանական է, որովհետև եթե «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչը նաև կարող ենք օգտագործել որպես խթանիչ, այս դեպքում՝ երկրորդ բաղադրիչը կմնա, և երկու կոմպոնենտների ամբողջական սխեման կխախտվի:

«Սպուտնիկ Լայթը», որպես խթանիչ դեղաչափ, խորհուրդ է տրվում ստանալ լիարժեք պատվաստումից վեց ամիս հետո: Հայաստանն առայժմ ձեռք է բերել «Սպուտնիկ Լայթի» 25 հազար դեղաչափ: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ամբողջական պատվաստում ստացածների թիվը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում