Ուժեղացված հսկողություն՝ Սևանա լճում: Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ արգելվել է որսը: Արգելվել է նաև որսագործիքների և նավակների մուտքը Սևանա լիճ: Չնայած նախազգուշական միջոցառումներին և հսկողության
Ձկնագողության դեպքեր կան, բայց նախորդ տարիների համեմատ նվազել են՝ ասում է արագ արձագանքման բաժնի ղեկավարը: Հիմնականում ցանցերի միջոցով է իրականացվում ձկի ապօրինի որսը: Ձվադրման շրջանում սիգ ձկնատեսակը մոտենում է ափամերձ հատվածներին՝ հեշտացնելով ձկնագողերի որսը:
Որ աշխատանքները պատշաճ իրականացվեն, Շրջակա միջավայրի նախարարն անձամբ է հետևում: Այս տարի հսկողական միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ամբողջ տարածքում: Սևանա լճում ազգային պարկի աշխատակիցներին և Գեղարքունիքի ոստիկաններին կօգնեն 24-ժամյա խիստ հսկողություն սահմանել նաև Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի ոստիկանության ծառայողները:
Որ լճից ապօրինի հանված ձուկը չհայտնվի մայրաքաղաքի շուկաներում, հսկողություն է սահմանվել լճին հարակից անտառային ճանապարհներին, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ էլ տեղակայվել են հսկիչ կետեր:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տվյալներով՝ ձկան ընդհանուր զանգվածը լճում 2019թ. կազմել է 2668, 2020-ին՝ 2345 տոննա: Սիգի արդյունագործական պաշարը 2019թ. եղել է 667 տոննա, 2020-ին՝ 586:
Սևանա լճում ուժեղացված հսկողություն կիրականացվի մինչև 2022թ. հունվարի 15-ը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



