Երեք հայ տենորները՝ մեկ բեմում

ՆՆունե Ալեքսանյան

Արսեն Սողոմոնյան, Լիպարիտ Ավետիսյան և Տիգրան Հակոբյան. աշխարհի լավագույն բեմահարթակներից հայտնի տենորները վերստին հանդիպել են Երևանում: Արսեն Սողոմոնյանը և Լիպարիտ Ավետիսյանը օպերային երաժշտարվեստում միջազգայնորեն ճանաչված ու իրենց սերնդի ամենապահանջված և առաջատար արտիստներից են: Նրանց գերող ձայնը հնչում է ամենահեղինակավոր բեմահարթակներում՝ «Քովենթ Գարդեն», Վիեննայի, Մյունխենի «Բավարական», Բեռլինի, Ցյուրիխի պետական օպերային թատրոններում ու Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Տիգրան Հակոբյանն էլ նոր է սկսում ստեղծագործական ճանապարհը: Բայց հարազատ երևանյան բեմում հանդիպելու առիթը նրանք երբեք բաց չեն թողնում:

Ի սկզբանե, ազգային ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ հանդիպումը նախատեսված էր Չայկովսկու «Պիկովայա դամայի» համերգային կատարման առիթով, որը չեղարկվեց տեխնիկական պատճառներով, սակայն տենորների հանդիպումը «Երեք տենոր» տոնական մեծ գալա-համերգի առիթը դարձավ: Հայտնի մեներգիչները համերգային այս նախագծով մեր դժվար ժամանակներում հայրենակիցներին իրենց զորակցությունն ու սերն են հայտնում:

Ազգային ֆիլհարմոնիկի և Էդուարդ Թոփչյանի հետ գործակցությունը տենորները չափազանց բարձր են գնահատում, կապված են հոգևոր հարազատությամբ և արժեքների միասնությամբ:

Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում երեք հրաշալի տենորների համերգային իսկական հրավառություն է, որը նաև միասնականության ու համախմբման շատ կարևոր ուղերձ ունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում