ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ 66 ծովային հետևակային հեռացվել ծառայությունից պատվաստումից հրաժարվելու պատճառով

ԱՄՆ 66 ծովային հետևակային հեռացվել ծառայությունից պատվաստումից հրաժարվելու պատճառով

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսն անցած շաբաթ հեռացրել է 66 ծովային հետևակայինի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար: Հեռացված ծովայինների թիվը հասել է 169-ի՝ հայտնում է ABC News-ը:

«Մարդկանց շրջանում հիվանդության տարածման արագությունը մեծացնում է վտանգը մեր ծովային հետևակայինների և ծովային հետևակի առաքելության համար»,- ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

Ծովային հետևակի կորպուսը մերժել է նաև կրոնական հիմքով պատվաստումներից ազատման բոլոր խնդրանքները:

Ծովային հետևակայինների պատվաստումների մակարդակը ամենացածրն է ԱՄՆ-ի զինվորականների շրջանում: Ռազմածովային, ռազմաօդային ուժերում և բանակում զինվորականների 98 տոկոսն ստացել է առնվազն մեկ պատվաստանյութ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում