Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2021

ՎՎահե Դավթյան

Հայաստանի և Վրաստանի վարչապետները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր հայ կալանավորներին. Միացյալ Նահանգների պետքարտուղարություն:

Սյունիքում ոստիկանական անվտանգային հատուկ ծառայություն կիրականացվի:

Նոր ձևավորվող միջավայրում ԱԱԾ-ն պետք է մեծացնի գործունեության արդյունավետությունը. ՀՀ վարչապետ:

Ազգային ժողովի նախագահի և Իրանի Մեջլիսի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 200-ը:

Պեսկովն ասել է, որ Միացյալ Նահանգները դեռ չի պատասխանել անվտանգությանը վերաբերող Ռուսաստանի առաջարկներին:

Չիլին կղեկավարի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ՝ 36 տարեկան նախագահը:

Պեկինը չի վախենում Վաշինգտոնի հետ առճակատումից. Չինաստանի արտգործնախարար:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 72  նոր դեպք: Առողջացածների թիվը 364 է, գրանցվել է 4 մահ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում