Օգոստոսից մինչև հիմա տեսչական մարմինն իրականացրել է 23 575 ստուգայց, արձանագրել՝ 571 խախտում

ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետությունում արդեն Ամանորի եռուզեր է, սակայն տեսչական մարմիններին դա չի խանգարում շարունակելու դեռևս օգոստոսին մեկնարկած խիստ ստուգայցերը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր էլ Երևանի խոշոր առևտրի կետերից մեկում հերթական ստուգայցին էր: Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա կա, բայց վիճակն անթերի չէ՝ արձանագրեցին ԱԱՏՄ-ի մասնագետները:

Նոնա Հայրապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ) - Օրինակ՝ հիմա մենք գտնվում էինք մի կազմակերպությունում, որտեղ պահանաջներից մեկը խախտվել էր, այսինքն՝ առաջին պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացվել էր, 2-րդ ստացման ժամանակն անցել էր, սակայն այդ ընթացքում աշխատակիցը չուներ ՊՇՌ հետազոտության դրական կամ բացասական արդյունքը:

Տնտեսվարողների մոտ գերակշռում է պատվաստված աշխատակիցների քանակը:

Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Հոկտեմբերի 14-ից ի վեր, երբ ուժի մեջ մտավ ՊՇՌ թեստավորման կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը, իրականացվել է 9320 ստուգայց, և արձանագրվել է 400 խախտում:

Առողջապահական ու տեսչական մարմինը խստացված ստուգայցերը կշարունակի, սակայն հույս ունի, որ հանրային առողջության պահպանման նկատմամբ քաղաքացիների գիտակցությունն այնքան կբարձրանա, որ ստուգայցերի կարիքն այլևս չի լինի:

Նոնա Հայրապետյան - Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինն ամենաշատն է շահագրգռված, որ վերահսկողությունը լինի զուտ իրազեկման համար, որը պետք է ազդի քաղաքացիների հանրային մտածելակերպի վրա, որ նրանք պահպանեն սանիտարահիգիենիկ պահանջները:

Օգոստոսից մինչև հիմա տեսչական մարմինն իրականացրել է 23 575 ստուգայց, արձանագրել՝ 571 խախտում:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում