Օրը՝ 60 վայրկյանում | 17.12.2021

ՆՆարե Թադևոսյան

Որևէ պետության կողմից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա. ԱԳՆ մամուլի քարտուղար:

Խոցելի է ԼՂ-ում և հարակից վայրերում գտնվող հայկական հնագույն մշակութային և կրոնական ժառանգությունը. ԱԳ նախարարի տեղակալ:

Բջջային կապի խափանումները պայմանավորված են ադրբեջանական կողմից հաճախականությունների խլացմամբ. Արցախի ՏԿԵ նախարարություն:

Արմեն Գրիգորյանը Դերիք Հոգանի հետ քննարկել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները:

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումները. Նեդ Փրայս:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Բայդենը ծրագրում է մասնակցել 2024-ի նախագահական ընտրությանը:

Կիևն ակնկալում է Վաշինգտոնից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք: Առողջացել է 510, մահացել՝ 11 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում