Համավարակով պայմանավորված՝ խստացված ստուգումների արդյունքում Երևանում միայն 220 արձանագրություն միայն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է կազմել, ավելի քան 1600 ստուգում են իրականացրել: Հիմնական արձանագրումն այն է, որ վերջին շրջանում խախտումների թիվը նվազում է:
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Կարելի է ասել՝ կրկնակի կրճատվել է, անգամ ավելի շատ կասեի: Եթե մի շաբաթում կազվում էր հինգ արձանագրություն, հիմա արդեն երկու-երեք:
Ալկոգելի առկայությունից ու բաղադրությունից, դիմակ կրելու ստուգումներից բացի հիմա տեսուչները հետևում են նաև գրանցամատյաններին: Առավել ևս, որ դեկտեմբերի 1-ից թեստավորված լինելու պայմանը դարձել է 7 օրը մեկ: Հատկապես մեծ խանութները, որտեղ աշխատողների և քաղաքացիների հետ շփումը մեծ է, հաճախ են ախտահանում:
Խոշոր առևտրի կենտրոններում վարակի տարածման աղբյուր կարող են դառնալ հատկապես անվասայլակների բռնակները: Ստուգման ընթացակարգի ամենատևական ժամանակը գրանցամատյաններին է բաժին հասնում՝ հատկապես ՊՇՌ թեստավորվածների ու պատվաստվածների տվյալները: Լինում են դեպքեր, երբ քաղաքացին պատվաստված է, էլեկտրոնային տարբերակը կա, թղթայինը՝ ոչ:
Լուրջ խախտում չէ՝ ասում է տեսուչը: Այս անգամ կսահմանափակվեն միայն զգուշացումով: Ի դեպ՝ այս խանութում 210 աշխատող կա, որոնցից 200-ն արդեն պատվաստված:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան

Թռչում ենք Նյու Յորք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը







