Սպառողն է որոշելու՝ որ արտադրողից գնի էլեկտրաէներգիա

ՎՎարդան Հովսեփյան

2022 թվականի փետրվարի 1-ից էներգետիկ շուկան կազատականացվի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խնդիրներից խուսափելու նպատակով գործընթացը դանդաղ քայլերով է իրականացվում:

Գարեգին Բաղրամյան, ՀՀ ՀԾԿՀ նախագահ - Նոր մոդելում որոշ կայաններ երկդրույք սակագներով չեն վաճառելու հոսանքը, այլ միադրույք սակագնով:

Նոր փոփոխություններով՝ սպառողը կկարողանա ընտրել, թե որ արտադրողից գնի էլեկտրաէներգիա: Արդյունքում՝ Հայաստանի էլեկտրական ցանցերից բացի, կգործեն նաև Էլեկտրաէներգիա մատակարարող նոր ընկերություններ:

Գարեգին Բաղրամյան - ՀԵՑ-ը բնական մենաշնորհ ունի և բացառիկ իրավունքներ, այս դեպքում վաճառքը բացառիկ չէ, և մատակարար ընկերությունները կարող են ունենալ սպառողների խմբեր, որոնց վաճառվող հոսանքի գները հանձնաժողովը չի որոշելու:

Արդեն 5 ընկերություն հայտ է ներկայացրել՝ ստանալու մատակարար ընկերության լիցենզիա: Փոփոխությունը գնի վրա չի ազդի՝ ասում է ՀԾԿՀ նախագահը: Բաղրամյանը, սակայն, չի բացառում, որ մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ հոսանքի սակագնի բարձրացում, այդուամենայնիվ, կլինի:

Երևանում նոր ջերմային էլեկտրակայանի կառուցումը ենթադրում է, որ շուկայում կստեղծվի որոշակի մրցակցություն և հնարավոր կլինի ապահովել ավելի ցածր գին, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք այդ կայանի շահագործումն ու այլ էներգետիկ հզորությունների աճն ազդեցություն կունենան ընդհանուր սակագնի ձևավորման վրա:

Թե որքանով կբարձրանա էնեկտրաէներգիայի սակագինը, Բաղրամյանն այս պահին դժվարանում է ասել: Պարզ կլինի մոտ երկու շաբաթից:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում