Բիզնես ու բյուրոկրատիա. ԱՆԻՖ-ը՝ առաջիկա ներդրումների մասին

ՀՀերմինե Բաղդասարյան

Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի հարկերը գուցե է ավելի մեծ լինեն, ընդերքից ստացած եկամուտը ավելի էֆեկտիվ բաշխվի: Ձեռնարկության բաժնետեր՝ ռուս միլիադատեր Ռոման Տրոցենկոյի՝ Կառավարությանն արած առաջարկների մասին այսպիսի գնահատական ունի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենը։ Դավիթ Փափազյանը չի հերքում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն հնարավոր է՝ հենց ԱՆԻՖ-ին փոխանցվի կոմբինատի 15 տոկոս փայաբաժինը, որ Տրոցենկոն նվիրել է պետությանը։

Դավիթ Փափազյան (Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն) - Եթե կձևավորվի հրաման՝ փոխանցել թե՛ ԶՊՄԳ-ի, թե՛ ուրիշ պետական սեփականությունը ԱՆԻՖ-ին, բնականաբար, չեմ կարծում, որ մենք ունենանք այլ կարծիք, քան ենթարկվելը:

Տրոցենկոն նաև ներդրումային երկու խոշոր առաջարկ է արել․ կառուցել պղնձաձուլարան և փոքր ատոմակայան, որը կարող է հեշտ հավաքվել սուզանավերից հանած ռեակտորով։ Նոր մոդուլյար ԱԷԿ-ի գաղափարն ի՞նչ ճակատագիր կունենա՝ դեռ պարզ չէ։ Երկրի էներգետիկ ոլորտում արդեն մեկնարկած ծրագրերից Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդում առանձնացնում են Արագածոտնի 200 Մվտ-անոց արևային-ֆոտովոլտային կայանը, որ կառուցվում է Արաբական «Մասդար» ընկերության հետ։ Նախորդ շաբաթ կառույցի՝ Երևանում գտնվող գլխավոր տնօրենը հայկական կողմին առաջարկել է արդեն երկրորդ՝ ԱՅԳ-2-ի նախագիծ հստակեցնել։ Ինչ վերաբերում է ԱՅԳ-1-ին՝ այն ցանցերին կսկսի հոսանք մատակարարել 2024-ի հոկտեմբերից:  Փափազյանի պնդմամբ՝ Մեծամորի ատոմակայանի 2,5 սենթից էլ ցածր սակագնով։

Դավիթ Փափազյան - Ցանցերը ստանալու են էլեկտրականություն 2.90 սենթով, բայց քանի որ դրա 15 տոկոսը պետությանն է պատկանում, էֆեկտիվ գինը 2.46 սենթ է:

ԱՆԻՖ-ի մյուս խոշոր ծրագիրը աշխարհի մասշտաբով խոշոր մեկ այլ բրենդի՝ «Էյր Արաբիայի» հետ Հայաստանի ազգային ավիաընկերություն հիմնելու փաթեթն է։ Որպեսզի օդային փոխադրումների շուկայում նորաստեղծ «Ֆլայ-Առնան» դոտացիա-արտոնություն չունենա և չխաթարի տնտեսական մրցակցությանը, հայկական կողմն այս նախագծում էմիրաթական գործընկերոջ չափ՝ 10 մլն դոլարի ներդրում է անում։

Դավիթ Փափազյան - Ապրիլ-մայիսից «Ֆլայ-Առնան» կսկսի կանոնավոր թռչել 4 ուղղությամբ, 2 օդանավով:

Հաջողված այս փաթեթների կողքին, համագործակցություն սկսելու առումով, ԱՆԻՖ-ը նաև չհաջողված նախաձեռնություններ ունի․ հարավ-կորեացիների հետ ԵԱՏՄ-ի համար Հայաստանում ավոտբուս արտադրելու գործարքը, օրինակ, մերժել են, երբ պարզվել է՝ Քովիդի պատճառով ծրագրում փոփոխություն պետք է արվի, ինչը կրճատելու էր բիզնես-նախագծի եկամտաբերությունը։ Մեկ այլ՝ Գյումրիում կոշիկի արտադրություն խթանելու ծրագիրը դադարեցվել է հաստատումից հետո։ Այն, ի դեպ, «ձեռնարկատեր+պետություն» բանաձևով ԱՆԻՖ-ի այս տարի հաստատած 7 ծրագրից մեկն է։ Ընդհանուր ուսումնասիրել են՝ համագործակցության 200-ից ավելի հայտ․ լինում է՝ իրենք են մերժում, լինում է՝ իրենց են մերժում՝ ասում է Փափազյանը։ Անկեղծանում՝ ներդրում անելը նույնիսկ պետական իրենց կառույցին հեշտ չի հաջողվում։

Դավիթ Փափազյան - Մենք բախվում ենք բյուրոկրատիայի ամեն օր, բարդ գործառույթների, որ չունեն բացատրություններ:

Խնդիրներից անկախ՝ ԱՆԻՖ-ի տնօրենը խոստանում է այս երկուշաբթի հայտարարել համաշխարհային ճանաչում ունեցող արդեն երրորդ բրենդի՝ Հայաստանում ներդրում կատարելու մասին։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում